1.8 մլրդ դրամը ուղղակի փոշիացրել են, որ ընտրությունների ժամանակ ասեն՝ հեսա-հեսա Աջափնյակի մետրոն ենք սարքում. Արթուր Չախոյան
Քաղաքական
22:54 25/12/2025
Հայաստան

1.8 մլրդ դրամը ուղղակի փոշիացրել են, որ ընտրությունների ժամանակ ասեն՝ հեսա-հեսա Աջափնյակի մետրոն ենք սարքում. Արթուր Չախոյան

Հանրային գործիչ Արթուր Չախոյանը գրում է.

«Որ բոլորի համար հասկանալի լինի՝ ավելի պարզ ձևով ասեմ, թե ինչ ա եղել։

Ուրեմն պետությունը 1.8 մլրդ դրամա վճարել, որ Աջափնյակ մետրոյի կառուցման համար կազմեն նախագիծը ու ծավալաթերթը։ Բայց փաստացի տվել են միայն նախագիծը։ Կարճ ասած՝ գործի կեսն են արել, բայց ամբողջ գործի գումարը պետությունը վճարելա։

«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տրանսպորտի ու մետրոյի ղեկավար Տիգրան Մուշեղյանը դրա մասին հայտնելա թե՛ իրավապահ մարմիններին, թե՛ Տիգրան Ավինյանին, որ իրենց խաբել են․ գործի կեսն են արել, գործի ամբողջ փողը վերցրել ու գնացել են։

Որ բոլորի համար ավելի պարզ լինի՝ ծավալաթերթը նույն սմետանա, որտեղ նշվումա՝ ինչ շինանյութեր են օգտագործվելու, ինչ աշխատանքներ են արվելու, ինչ ծավալով ու ինչ արժեքով։ Հենց դրա հիման վրա պետքա պարզ դառնար Աջափնյակ մետրոյի կառուցման արժեքը, ու հենց նախագծով ու ծավալաթերթով էլ պետքա դրվեր տենդեռի։

Փաստացի ծավալաթերթի բացակայությունը ցույցա տալիս, որ ի սկզբանե մտադրություն չի եղել Աջափնյակի մետրոպոլիտենի կայարանը կառուցելու, որովհետև առանց ծավալաթերթի կառուցելն ուղղակի անհնարա։

Դա նույննա, որ մարդ իր տանը լամինատ ուզենա տեղադրի, գնա խանութ, ասի՝ ինձ լամինատ տվեք, աշխատողը հարցնի՝ քանի քառակուսի, ու տան տերը ասի՝ չգիտեմ։

Արդյունքում 1.8 մլրդ դրամը ուղղակի փոշիացրել են, որ ընտրությունների ժամանակ ասեն՝ հեսա-հեսա Աջափնյակի մետրոն ենք սարքում, հիմա նախագծման փուլում ենք։

Էդ գումարով Երևանում կարելի էր մի շարք խնդիրներ լուծել, բայց իշխանությունը նախընտրեց 1.8 մլրդ դրամի ստեր փչել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder