Ինքնիշխանության նվազումը արտաքին ճակատում, իշխող էլիտայի համար կոմպենսացվում է ներքին ճակատում ավտորիտար ռեժիմի հաստատմամբ. Արա Պողոսյան
Քաղաքական
12:35 26/12/2025
Հայաստան

Ինքնիշխանության նվազումը արտաքին ճակատում, իշխող էլիտայի համար կոմպենսացվում է ներքին ճակատում ավտորիտար ռեժիմի հաստատմամբ. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. 

«Ինչքան շատ են իշխանության քարոզիչները խոսում անկախության և ինքնիշխանության մասին, այնքան արագ Հայաստանը ընկղմվում է իր թշնամիների հետ վասալային հարաբերությունների մեջ։

Ի դեպ` ինքնիշխանության նվազումը արտաքին ճակատում, իշխող էլիտայի համար կոմպենսացվում է ներքին ճակատում ավտորիտար ռեժիմի հաստատմամբ։

Այլ կերպ ասած` Հայաստանը որքան շատ վասալային հարաբերություններ կունենա արտաքին դերակատարներից, այնքան բռի ավտորիտար ռեժիմ կհաստատվի երկրի ներսում։

Միշտ հիշեք` ովքեր ամենաշատն ու ամենաբարձրն են խոսում «անկախություն և ինքնիշխանություն» անսակարկ արժեքների մասին, նրանք ամենաէժանն են վաճառում երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինքնիշխանության նվազումը արտաքին ճակատում, իշխող էլիտայի համար կոմպենսացվում է ներքին ճակատում ավտորիտար ռեժիմի հաստատմամբ. Արա Պողոսյան