Սարսափելի է, խայտառակություն, աննկարագրելի, եթե մարդիկ նման զավեշտալի մեղադրանքներ են ներկայացնում. Արծվիկ Մինասյանը՝ Խաչիկ Գալստյանի դեմ հարուցված գործի մասին
Քաղաքական
21:16 30/12/2025
Հայաստան

Սարսափելի է, խայտառակություն, աննկարագրելի, եթե մարդիկ նման զավեշտալի մեղադրանքներ են ներկայացնում. Արծվիկ Մինասյանը՝ Խաչիկ Գալստյանի դեմ հարուցված գործի մասին

«Այլանդակությունը շարունակվում է, Նիկոլի իշխանության ժամանակ ցանկացած մեկին կարող են մեղադրանք ներկայացնել»,-հակակառուպցիան դատարանի դիմաց, որտեղ ընթանում էր «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանի կալանքի միջնորդությամբ դատական նիստը, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը;

Նրա խոսքով, ներկա իշխանությւոնները կարող են մեղադրանք առաջադրել անգամ մարդուն, որն անգամ  տեղյակ էլ չէ բուն քննվող գործից։

Քանի որ իշխանությունների նպատակաը բոլոր հնարավոր ընդդիմադիր օջախների կոտրելն է, ըստ Մինասյանի, այդ պատճառով էլ նրանք ոչ միայն ազգային աղետ են, այլև մարդկանց ողբերգության պատճառ են դառնում, մարդկանց մոտ հավատն է կորել։

Ըստ Մինասյանի, եթե Հակակառուպցիան կոմիտեում նման հարցեր են գննում, ապա այնտեղ իրավունք չունեն խոսելու քրեական իրավունքի, և կոչվելու իրավաբան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder