Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվեց
Իրավունք
20:15 30/12/2025
Հայաստան

Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվեց

Հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվեց։ Նրա նկատմամբ կիրառվեց տնային կալանք և գրավ։

«2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը ապօրինի կալանավորված է: 2025 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ կալանքն առանց որևէ հիմքի երկարաձգվել էր երկու ամսով: Օրերս հերթական միջնորդությունը մեր թիմի կողմից ներկայացվել էր Դատարան՝ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի մեխանիզմով: Դրանից ելնելով այսօր դատական նիստ էր հրավիրվել, որը ըստ այդ մեխանիզմի տարբերվում էր նախորդող դատական նիստերից և չէր ենթադրելու երկար տևողություն: Քննության առնելով մեր միջնորդությունը Դատարանը որոշեց այն բավարարել մասնակի` կիրառելով Սամվել Կարապետյանի նկատմամբ կրկին ինտենսիվ խափանման միջոց տնային կալանք և գրավ»,-տեղեկացնում է նրա փաստաբան Արամ Վարդևանյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder