Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ի՞նչն է ձեզ ստիպում խխունջացած ապրել, բոլորդ էլ շատ լավ գիտեք, որ Խաչիկ Գալստյանը հանցագործ չէ. Ցոլակ Ակոպյանը՝ դասախոսներին
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը գրում է.
«Բացել եմ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների տարբեր ամբիոնների, այդ թվում՝ քաղաքագիտության ամբիոնի նախկին և ներկա դասախոսների անձնական էջերը (Խաչիկ Գալստյանը իր աշխատանքային գործունեության մեծ մասը անցկացրել է այդ ֆակուլտետում). ականատեսն եմ ճնշող մեծամասնության քար լռությանը։
Իմ նախկին դասախոսներ և գործընկերներ, ո՞րն է ձեր քար լռության պատճառը, ի՞նչն է ձեզ ստիպում խխունջացած ապրել, ախր շատ լավ գիտեմ, որ պատերի տակ քննադատում եք այս ամենը, բողոքում եք այս իրականությունից և բոլորդ էլ շատ լավ գիտեք, որ Խաչիկ Գալստյանը հանցագործ չէ։ Եթե մտավորականությունը լռում է, էլ ո՞ւմից ենք ինչ պահանջում, ախր հաջորդը դուք եք լինելու։ Այդ օրը, ի տարբերություն ձեզ, ես նորից բարձրաձայնելու եմ այդ անարդարությունը…»։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը քննում է «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանի կալանքի միջնորդությունը։
Երեկ երեկոյան խուզարկություններ են իրականացվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանի տանը, ինչից հետո Գալստյանը ձերբակալվել էր։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ վարույթը վեաբերում է Էջմիածնի ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելուն։