Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից Խեսոնի հյուրանոցում և սրճարանում զոհվել է 24 հոգի, 50-ը վիրավորվել են
Քաղաքական
15:54 01/01/2026
Աշխարհ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից Խեսոնի հյուրանոցում և սրճարանում զոհվել է 24 հոգի, 50-ը վիրավորվել են

Խերսոնի մարզի նահանգապետ Վլադիմիր Սալդոն հինգշաբթի օրը հայտարարել է, որ թշնամին անօդաչու թռչող սարքի միջոցով թիրախային հարված է հասցրել Խորլիի Սև ծովի ափին գտնվող սրճարանին և հյուրանոցին, որտեղ քաղաքացիները նշում էին Նոր տարին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ ավելի քան 50 մարդ վիրավորվել է, իսկ 24-ը՝ զոհվել։ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական հետաքննություն է սկսել ահաբեկչական հարձակման փաստով։ Հայտնում  է «ՌԻԱ նովոստի»-ն։

«Խերսոնի մարզի Խորլի քաղաքում սրճարանի վրա հարձակումը Կիևի ահաբեկչական ռեժիմի դաժանության և անգթության ևս մեկ ապացույց է։ Ամենափոքր երեխան մոտ երեք տարեկան էր», -գրել է ՌԴ պետդումայի պատգամավոր Կուզնեցովան իր Telegram ալիքում։

Նրա խոսքով՝ սովորական քաղաքացիների, այդ թվում՝ Նոր տարին նշող երեխաների սպանությունը նախապես պլանավորված էր։

Խորհրդարանականը հավելել է, որ կապի մեջ է Խերսոնի մարզի հետ։ Կուզնեցովան պարզաբանել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարվածից հետո Խերսոնի մարզում հոսպիտալացվել է 14 մարդ, այդ թվում՝ չորս երեխա։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder