Առեղծվածային ու ողբերգական դեպք Երևանում, հայտնաբերվել է կնոջ մարմին
Հասարակություն
12:28 01/01/2026
Հայաստան

Առեղծվածային ու ողբերգական դեպք Երևանում, հայտնաբերվել է կնոջ մարմին

Դեկտեմբերի 31-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակ 51/11 շենքի բակում դի կա։

«Ծամանել է Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները։ Իրավապահները նշված շենքի բակում հայտնաբերել են մեծահասակ կնոջ մարմին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 17-րդ հարկից կամ անզգուշաբար վայր է ընկել, կամ ինքնասպանություն է գործել։ Դեպքի մասին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder