Թեև վիրահատությունից հետո Միքայել Սրբազանը լավ է, սակայն դեռ որոշ ժամանակ կպահանջի, որպեսզի կազդուրվի
Հասարակություն
18:36 04/01/2026
Հայաստան

Թեև վիրահատությունից հետո Միքայել Սրբազանը լավ է, սակայն դեռ որոշ ժամանակ կպահանջի, որպեսզի կազդուրվի

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հիվանդանոցում տեսակցել է Շիրակի Թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին:

«Թեև վիրահատությունից հետո Սրբազանը լավ է, սակայն դեռ որոշ ժամանակ կպահանջի, որպեսզի նա կազդուրվի և վերադառնա շարք:

Ամոթի զգացումը վաղուց կորցրած ու երկրի շահերը սակարգման հանած իշխանությունն այս օրերին էլ շարունակում է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգությունները` պատարագների խոչընդոտումից մինչև կարգի խախտումներ:

Իսկ 4 բարձրաստիճան հոգևորականներ ապօրինաբար մինչև հիմա շարունակում են մնալ ճաղերի հետևում»,-գրել է Տ.Աբրահամյան:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder