Թրամփը սպառնացել է Վենեսուելայի նոր առաջնորդին. Հնարավոր է՝ դու ավելի մեծ գին վճարես, քան Մադուրոն
Քաղաքական
09:42 05/01/2026
Հայաստան

Թրամփը սպառնացել է Վենեսուելայի նոր առաջնորդին. Հնարավոր է՝ դու ավելի մեծ գին վճարես, քան Մադուրոն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Վենեսուելայի նոր առաջնորդ Դելսի Ռոդրիգեսին, որ նա կարող է «շատ մեծ գին վճարել, հավանաբար ավելի մեծ, քան Մադուրոն», եթե «չանի այն, ինչ ճիշտ է»։ Այս մասին գրում է BBC-ն։

The Atlantic ամսագրին տված հարցազրույցում նրա հայտարարությունները հնչեցին այն ժամանակ, երբ Վենեսուելայի գերեվարված նախագահ Նիկոլաս Մադուրոն երկուշաբթի օրը պետք է ներկայանար Նյու Յորքի դատարան։

ԱՄՆ-ն Մադուրոյինմեղադրում է թմրանյութերի ապօրինի շրջանառության և զենքի ապօրինի շրջանառության, «նարկոահաբեկչական» ռեժիմ ղեկավարելու համար։ Մադուրոն հերքում է այս ամենը։

Դելսի  Ռոդրիգեսը, որը զբաղեցնում էր Վենեսուելայի փոխնախագահն էր, կիրակի օրն ԱՄՆ-ին համագործակցության առաջարկ է արել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder