Վեհափառ Հայրապետն ինքը կորոշի. Տեր Եսային՝ 10 եպիսկոպոսների մասին
Հասարակություն
17:23 05/01/2026
Հայաստան

Վեհափառ Հայրապետն ինքը կորոշի. Տեր Եսային՝ 10 եպիսկոպոսների մասին

«Այս պահին գնահատականներ, որակում ես չեմ կարող տալ, ընթացքը ցույց կտա, Վեհափառ Հայրապետն ինքը կորոշի»,- Մայր Աթոռի բակում լրագրողներին ասաց  Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ պատասխանելով Փաշինյանի հետ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման» հայտարարությունը ստորագրած տասը եպիսկոպոսների մասին հարցին, մասնավորապես Վեհափառ Հայրապետը չի՞ փակում դռներն այդ եպիսկոպոսների առջև։   

Հարցին՝ արդյոք այդ եպիսկոպոսների հետդարձի ճանապարհ կա՞, Տեր Եսային ասաց, որ Քրիստոնեությունն այն կրոնն է, որ միշտ տալիս է ապաշխարելու, ետ դառնալու հնարավորություն։

Խոսելով օրվա խորհրդի՝ Ճրագալույցի մասին, Տեր Եսային ասաց. «Անկախ եկեղեցու առջև ծառացած դժվարություններից ու մարտահրավերներից, Սուրբ ծննդյան խորհուրդը մեզանում շարունակում է  իր կենսական, կարևոր, լուսավոր ավետիսով յուրաքանչյուրիս մխիթարել, առաջանորդել Սուրբ եկեղեցի՝ մասնակցելու Սուրբ պատարագին ու հաղորդակից լինելու Քսրիստոսի ծննդյան խորհրդին։

Այսօր Ճրագալույց է, շուտով բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի նախատոնական պատարագը, պատարագի վերջում կազդարարվի Քրիստոսի Ծննդյան ավետիստը։ Ճրագալույցի պատարագի ավարտին մարդկանց կբաշխվի Քրիստոսին խորհրդանշող լույսը, մարդիկ կտանեն իրենց ընտանիք՝ հավատքով, աղոթքով, որ Աստծո լույսը, օրհնությունը պետք է թափանցի մեր երկիր, մեր ընտանիք, մեր կյանք»։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder