Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լավ եմ, արել, միացել եմ, դուք ո՞վ եք, որ հարցնեք. Խաչատուր Սուքիասյանին զայրացրեց լրագրողի հարցը
«Էկոնոմիկան ուրիշ տրամաբանություն ունի, եթե ուզում ես տնտեսություն զարգացնես՝ պետք է դրա համար խելք ունենաս: Պատահական խելք ունեցողներին լավ ճանաչում եմ, ֆունդամենտալ, խորքային խելք ունեցողներին էլ եմ ճանաչում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով Հայաստանում ադրբեջանական բենզինի վաճառքին ու հնչող քննադատություններին։
Նա նշեց, որ Հայաստանը վերջին 30 տարում միշտ նավթամթերք է ներկրել տարբեր երկրներից:
«Հայաստանը միայն տրանսպորտային միջոցների համար բավականին մեծ գումարներ է վճարել։ Թեթև հաշվարկով, եթե Հայաստանի Հանրապետությունն իր հարևաններից ձեռք բերի իր օգտագործած վառելիքի 80%-ը, կտնտեսի տարեկան 80 -100 միլիոն դոլար: Եթե Հայաստանն իր հարևաններից ձեռք չի բերում, հարևանները 10,000 անգամ ավելի վաճառում են աշխարհի տարբեր երկրներին, և իրենք միշտ այդ գումարը ստանում են։
Էդ բենզինն էլ՝ լավ մտածեք Հայաստանի մասին, կտեսնեք ինչ է»,- ասաց Սուքիասյանը։
Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու դեմ արշավի մասին հարցին, Խաչատուր Սուքիասյանը նշեց, որ ՀՀ եկեղեցականները պետք է լինեն ազնիվ, արդար:
«Ով Հայաստանում կասի, որ եկեղեցին են քանդում կամ եկեղեցու դեմ որևէ գործողություն կա, նա ամենավերջին սրիկան է: Դա նշանակում է, որ այլ երկրներից այլ ձևերով ուղարկված մարդիկ են։ Հայաստանի եկեղեցականներրը պետք է լինեն ազնիվ, արդար, ունենան համապատասխան եկամուտներ, որ կարողանան իրենց ընտանիքը պահել, մնացածի մասին ավելորդություն է խոսելը»,- ասաց ՔՊ խմբակցության պատգամավորը։
Նա նաև ասաց, որ ով Հայաստանում սխալ անի, պետք է պատժվի. «Նիկոլ Փաշինյանն էլ սխալ անի, պատժվելու է, ես էլ անեմ, ես էլ»։
Իսկ թե ինչո՞ւ է միացել եկեղեցու դեմ աշավին և կրկին ադրբեջանական բենզինի մասին լրագրողի հարցերը զայրացրեց Սուքիասյանին. «Լավ եմ, արել, միացել եմ, դու ո՞վ ես, որ հարցնես»։