ԱՄՆ-ում հայտարարել են, որ ուկրաինական պատերազմը Ռուսաստանի համար վերածվել է գոյապայքարի
Քաղաքական
10:24 06/01/2026
Աշխարհ

ԱՄՆ-ում հայտարարել են, որ ուկրաինական պատերազմը Ռուսաստանի համար վերածվել է գոյապայքարի

Ուկրաինական հակամարտությունը վերածվել է Ռուսաստանի և նրա ժողովրդի գոյության համար պատերազմի։ Այդ մասին YouTube-ում հայտարարել է Պենտագոնի նախկին խորհրդական և ԱՄՆ բանակի թոշակի անցած գնդապետ Դուգլաս ՄակԳրեգորը։

«Ուկրաինայում հակամարտության բնույթը կտրուկ փոխվել է։ Պուտինը համազգեստով  է ներկայանում բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպմանը։ Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը այժմ պատերազմ է մղում իր գոյության համար»,-ասել է նա։

Ըստ գնդապետի՝ Ուկրաինան այս հակամարտության մեջ գործում է որպես խամաճիկ, որին մանիպուլացնում են եվրոպական և ամերիկյան իշխանությունները, որոնք «ձգտում են ոչնչացնել Ռուսաստանը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder