Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սատանայի հետ գործ չունեմ, ուղղակի եկել եմ պատարագի. Քաղաքացին՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Փաշինյանի ներկայության մասին
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց քաղաքացիները, որոնց մի զգալի մասը եկել էին մարզերից, պատասխանեցին Panorama.am-ի հարցերին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի կոչով են եկել «ուխտերթի» և արդյոք Եկեղեցու դեմ փաշինյանի գործողությւոնները չեն պառակտում հասարակությանը և հարվածում Եկեղեցուն։
«Սատանայի հետ ես գործ չունեմ։ Ուղղակի եկել եմ պատարագի։ Հա իմացել եմ, որ մեկ անց կես պետք է երթի մասնակցեն։ Սատկի նա, ճանապարհին կոտրվեն»,- ասաց եկեղեցի շտապող քաղաքացիներից մեկը և, պատասխանելով եկեղեցու դեմ գործողությունների հետևանքների մասին հարցին, հավելեց. «Իրա համար շատ վատ բաների կհանգեցնի, ոչ մեզ»։
«Նիկոլի հետ կապ չունենք, բայց մենք մեկ ամսի առաջ էինք որոշել գալ եկեղեցի»,-ասաց եկեղեցու կողքին Արարատի մարզից ժամանած քաղաքացիների խմբի անդամը։
Մեկ այլ քաղաքացի ասաց. «Ամբողջ ազգն է պատրաստված, որ այսօր այստեղ գտնվի՝ Հիսուսի սուրբ ծննդյան օրվա կապակցությամբ։ Մենք էլ, որպես հայ քրիստոնյաներ, պարտավոր ենք մասնակցենք այսօրվա արարողությանը»։
«Վարչապետի կոչով եմ այստեղ, շատ դրական եմ գնահատում (նրա քայլերը), ուրեմն ինքը գիտի, թե ինչ է անում։ Շատ ավելի ինֆորմացված է, քան մենք բոլորս։ Բոլորն էլ համաձայն են որպեսզի... (եկեղեցին բարեներոգվի)»,- ասաց քաղաքացիներից մեկը և, պատասխանելով հարցին, թե այդ դեպքում ինչու է ընդամենը 10 եպիսկոպոս միացել Փաշինյանին, հավելեց. «Բոլորն էլ աստիճանաբար կմիանան, ամեն ինչ լավ կլինի»։
Գնահատելով եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավը՝ քաղաքացիներից մեկն էլ ասաց. «Շատ վատ եմ վերաբերում։ Առաջինը՝ այդ վարչապետ կոչեցյալը ոչ մի բնագավառ չկա, որ էդ մարդը կարանա կառավարի, եկել է հիմա էլ եկեղեցին է ուզում կառավարել»։
«Ես իմ Աստծուն եմ հավատում և՝ ուրիշ ոչ մեկին»,-հայտարարեց մեկ այլ այցելու։
«Չեմ կարծում, որ պառակտում կլինի, ընդամենը պետք է լուծում տրվի էդ խժդժությանը»,-հայտարարեց քաղաքացին։
Մանրամասները՝ տեսանյութում։