Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ֆրանսիացի դերասանուհի Բրիժիդ Բարդոյի մահվան պատճառը քաղցկեղն է։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է նրա ամուսինը՝ Բեռնար դ'Օրմալը։
Բարդոն մահացել է դեկտեմբերի 28-ին՝ 91 տարեկան հասակում։ Նրա հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ հունվարի 7-ին Ֆրանսիայի հարավում գտնվող Սեն Տրոպե հանգստավայրի ռազմածովային գերեզմանատանը։
«Նա անցկացրել է քաղցկեղի բուժման երկու վիրահատություն, որոնք նա շատ լավ էր տանում»,-Paris Match ամսագրին ասել է Դ'Օրմալը ։
Դերասանուհու ամուսինը հայտնել է, որ նա տառապում էր մեջքի ուժեղ ցավերից, որոնք թուլացնում էին նրան։ Նա ասել է, որ վերջին ամիսներին Բարդոն հայտարարել է, որ ինքը հոգնել է և ուզում է հեռանալ։
Հոկտեմբերին Nice-Matin-ը հայտնել է, որ դերասանուհին երեք շաբաթ անցկացրել է Թուլոնի մասնավոր հիվանդանոցում, որտեղ վիրահատվել է լուրջ հիվանդության պատճառով։ Հիվանդության ճշգրիտ բնույթը չէր բացահայտվել։ Նոյեմբերին Բարդոն կրկին հոսպիտալացվել էր։