Լամբորջինի քշողին 2 միլիոն դոլար «գրեֆ» են անում մեր գրպանից. Ավագանու ընդդիմադիր անդամ
Քաղաքական
11:48 08/01/2026
Հայաստան

Լամբորջինի քշողին 2 միլիոն դոլար «գրեֆ» են անում մեր գրպանից. Ավագանու ընդդիմադիր անդամ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով մի ընկերության գործունեության, որը կապ ունի ՔՊ-ի գործընկեր կուսակցության հետ։

«2 միլիոն դոլարից ավելի փող «գրեֆ» է անում ՔՊ-ն։ ՔՊ-ի «գրեֆը» իր գործընկերոջ հետ աֆիլացվող ընկերությանը 2 միլիոն։ 

Մի ընկերություն, որն ուղիղ  աֆիլացվում է ՔՊ-ի գործընկեր, պարոն Սահակյան, ձեր կուսակցության հետ, ընկերության սեփականատերը բարեկամական կապ ունի ուղիղ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարի հետ, այդ ընկերության գովազդով մեր գործընկեր ավագանիներն են զբաղվում կամ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները։ 

Լամբորջինի քշողին 2 միլիոն դոլար  «գրեֆ» են անում մեր գրպանից։

Կբերեն, կդնեն չզեկուցվողի տակ ու կսղցնեն, քանի որ 2 միլիոն  դոլարից ավելի իրենց լավ ախպորը գրեֆ է սա։ Ձեր բարեկման է, ձեր փեսան է։

Չտեսա մեկդ բերեք, Պեդրոյի ընկերությանը  2 միլիոն դոլարի լավություն  անեք կամ գինի առնեք»,- ասում է Մանուկյանը։

Ավագանու ընդդիմադիր անդամը դիմում է նաև Նիկոլ Փաշինյանին. «Հիմա սա կոռուպցիա՞ է թե ոչ՝ 2 մլն դոլար «գրեֆ» անելը . . .

Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality -ում կոռուպցիան պոզով պոչով չի լինում»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լամբորջինի քշողին 2 միլիոն դոլար «գրեֆ» են անում մեր գրպանից. Ավագանու ընդդիմադիր անդամ