Միքայել և Բագրատ Սրբազանների գործով դատախազն ազատման դիմում է գրել
Իրավունք
12:06 09/01/2026
Հայաստան

Միքայել և Բագրատ Սրբազանների գործով դատախազն ազատման դիմում է գրել

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ հարուցված քրեական վարույթով հանրային մեղադրող Արման Բաղդասարյանը զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում է գրել։

Հունվարի 7-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով նա ազատվել է պաշտոնից։

«ՀՀ Գլխավոր դատախազության սահմանդրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության օետի տեղակալ, արդարադատության առաջին դսաի խորհրդական Արման Վագիֆի Բաղդասարյանին ազատել զբաղեցրած պաշտոնից հունվարի 7-ից»,-մասնավորապես ասված է հրամանով։

Հունվարի 9-ի հրամանով ևս մեկ դատախազա սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։

«Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Աշոտի Բեգլարյանին ազատել զբաղեցրած պաշտոնից հունվարի 9-ից»,-ասված է Վարդապետյանի հրամանում։

Ի դեպ, ԱրմանԲաղդասարյանը նաև ներգրավված է Բագրատ Սրբազանի ու 17 արդարների գործով վարույթում։ Երեկ՝ հունվարի 8-ին կայացած դատական նիստին նա արդեն չէր ներկայացել։





Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միքայել և Բագրատ Սրբազանների գործով դատախազն ազատման դիմում է գրել