Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ըստ Փաշինյանի, որը պետք է լինի եկեղեցու «բարենորոգման օրակարգի» կողմնակիցների առաջիկա ամենակարևոր անելիքը
«Առաջիկա և հետագա բոլոր կիրակիներին կմասնակցեմ սուրբ և անմահ պատարագի, իհարկե, բացառություն կլինեն այն դեպքերը, երբ որ կան աշխատանքային կամ այլ անհաղթահարելի պատճառ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ նախապես չի հայտարարի, թե որտեղ է մասնակցելու պատարագի. «Ինչու, որովհետև, կարծում եմ, որ Հայաստանյանց Առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման կողմնակիցները պետք է պատարագի մասնակցեն բոլոր եկեղեցիներում, քրիստոնեկան սիրով և համոզչականությամբ խոսեն, քննարկեն քահանաների հետ, որպեսզի նրանք պատարագի ընթացքում չհիշատակեն Կտրիճ Ներսիսյանի (Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ-Panorama.am) անունը։
Սա բարենորոգման օրակարգի կողմնակիցների առաջիկա ամենակարևոր անելիքը պետք է լինի։
Քաղաքացիները հարցնում են՝ ինչու իրենց համայքնում չեմ գալիս պատարագի։ Կգամ բոլոր համայնքներում պատարագի, միայն խնդրում եմ նախապես քննարկել քահանաների հետ, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերվի, որ նրանք պատարագի ընթացքում չհիշատակեն Կտրիճ Ներսիսիյանի անունը»։