Դահուկորդ Միքայել Միքայելյանի՝ մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը փակելու քայլն առավել քան պարզ է, չունի պարզաբանման կարիք. Գագիկ Սարգսյանը՝ ի պատասխան ԿԳՄՍՆ հարցման
Սպորտ
14:45 10/01/2026
Հայաստան

Դահուկորդ Միքայել Միքայելյանի՝ մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը փակելու քայլն առավել քան պարզ է, չունի պարզաբանման կարիք. Գագիկ Սարգսյանը՝ ի պատասխան ԿԳՄՍՆ հարցման

Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը իտալական Tour de Ski մրցաշարում հայ դահուկորդ Միքայել Միքայելյանի՝ մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը կպչուն ժապավենով փակելուց ու տուգանվելուց հետո պարզաբանում ստանալու համար դիմել է Հայաստանի դահուկային սպորտի  ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանին։

Գագիկ Սարգսյանը հրապարակել է և ԿԳՄՍ նախարարության հարցումը, և իր պատասխանը՝ նշելով, որ «հայի արժանապատվությունը չունի պարզաբանման կարիք»։

Իսկ ԿԳՄՍ նախարարությանն ուղղված պարզաբանման մեջ  նշել է. «Տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից նշված Tour de Ski-ին պարզապես մրցաշար չէ, այլ դահուկավազքի աշխարհի գավաթի փուլերից մեկը, և ինչպես նաև «Ադրբեջան» գրառումը եղել է ոչ թե մարզաշապիկի, այլ մրցումային համարի վրա, և հայորդու քայլն առավել քան պարզ է, և կարծում ենք, որ չունի պարզաբանման կարիք»։ 

Օրեր առաջ կայացած ասուլիսում հայ դահուկորդի քայլի մասին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել էր. «Սպորտը պետք է լինի սպորտի մասին, կարևոր է,  որպեսզի մենք մարզական հրապարակում մրցման ժամանակ հնարավորինս հետևենք  արդար, ազնիվ սպորտի բոլոր կանոններին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դահուկորդ Միքայել Միքայելյանի՝ մարզահագուստի վրա «Ադրբեջան» բառը փակելու քայլն առավել քան պարզ է, չունի պարզաբանման կարիք. Գագիկ Սարգսյանը՝ ի պատասխան ԿԳՄՍՆ հարցման