Պետությունը չի կատարել իր պոզիտիվ պարտականությունը. Սամվել Կարապետյանի պաշտպան
Իրավունք
17:19 13/01/2026
Հայաստան

Պետությունը չի կատարել իր պոզիտիվ պարտականությունը. Սամվել Կարապետյանի պաշտպան

«Պետությունը չի կատարել իր պոզիտիվ պարտականությունը. Սամվել Կարապետյանի՝ պետության կողմից պոզիտիվ պարտականության բացակայության հետևանքով առողջական վիճակը վատացել է»,- ասուլիսում ասաց Սամվել Կարապետյանի պաշտպան Լիանա Գասպարյան։

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանն ասել էր, որ  տնային պայմանների պարագայում Կարապետյանն այցելել է բժշկական հաստատություն, ունեցել է համալիր բժշկական ստուգում, որը չէր ունեցել շուրջ 7 ամիս, պարզվել է, որ նրա մոտ հետ-անցումային փուլում գտնվող երկկողմանի թոքաբորբ է, ունեցել է երկու ամսվա վաղեմություն։

«Կարապետյանին պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու արդյունքում վերջինս ունի առողջության վատթարացման վիճակ»,- ընդգծեց Լիանա Գասպարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պետությունը չի կատարել իր պոզիտիվ պարտականությունը. Սամվել Կարապետյանի պաշտպան