Դեկտեմբերի 25-ից մինչ այսօր ՀՀ քաղաքացիների գրպանում տասնյակ միլիարդ դրամներ են մնացել. Փաշինյանը՝ ադրբեջանական բենզինի ներկրման մասին
Քաղաքական
13:29 14/01/2026
Հայաստան

Դեկտեմբերի 25-ից մինչ այսօր ՀՀ քաղաքացիների գրպանում տասնյակ միլիարդ դրամներ են մնացել. Փաշինյանը՝ ադրբեջանական բենզինի ներկրման մասին

«Հայաստան-Ադրբեջան երկկողմ առևտրի դրսևորումները տեղի ունեցան շատ ավելի վաղ,  քան միջազգային հանրությունը, գուցե նաև Ադրբեջանը, սպասում էր»,- «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» անվտանգության 15-րդ ֆորումում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ տարիներ շարունակ Հայաստանին չի հաջողվել մենաշնորհների խնդիրները լուծել։

«Հիմա մեր բոլորի առաջ բենզինի, դիզվառելիքի շուկայում հաստատված տասնամյակների մենաշնորհները խաղաթղթերի տնակի նման քանդվում են։ Բնականաբար, տասնայկաներ գործող բոլոր ընկերությունները  վերջին հուսահատ ճիգերն են գործադրում և մեծ ներդրումներ են անում հակաարշավ, իրենց մենաշնորհային դիրքը հայրենասիրական կարգախոսների ներքո պաշտպանելու համար»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ դեկտեմբերի 25-ից  մինչ այսօր  ՀՀ քաղաքացիների գրպանում տասնյակ միլիարդ դրամներ են մնացել։

«Երեկ տեսա՝ բենզինի համար Եռաբլուրը մոռացաք, էս մոռացաք, էն մոռացաք։ Այդպես չէ, ես ասում եմ, որ զարգացած կայուն, անվտանգ միջազգային բարձր հեղինակություն ունեցող Հայաստանի ամենամեծ հարգանքի տուրքն է մեր նահատակներին»,- ասաց Փաշինյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դեկտեմբերի 25-ից մինչ այսօր ՀՀ քաղաքացիների գրպանում տասնյակ միլիարդ դրամներ են մնացել. Փաշինյանը՝ ադրբեջանական բենզինի ներկրման մասին