Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բացահայտել է չինարեն սովորելու գաղտնիքը։ Նա կարծում է, որ ընդամենը պետք չէ վախենալ այն սովորելուց։
Հինգշաբթի օրը Լուկաշենկոն Տատյանա Խարլապին, որը նախկինում զբաղեցնում էր Հոնկոնգում գլխավոր հյուպատոսի պաշտոնը, նշանակել է «Չինաստան-Բելառուս «Մեծագույն քար» արդյունաբերական պարկի վարչակազմ» պետական հիմնարկի ղեկավար։ Նախագահը հարցրել է նրան, թե արդյոք նա չինարեն սովորե՞լ է։ Խարլապը պատասխանեց, որ ոչ, քանի որ լեզուն շատ դժվար է։
«Դա այն պատճառով է, որ դու չես սովորել... Սի Ցզինպինը (Չինաստանի առաջնորդը.) և ես մտերիմ ենք. մենք հանդիպում ենք ընտանիքներով։ Նա ասաց, թե որն է ամենակարևորը չինարեն սովորելու համար։ Հիշում եմ նրա խոսքերը՝ մի վախեցեք դրանից (չինարեն լեզվից)։ Որովհետև մենք վախենում ենք։ Պետք է նկարիչ լինել, որպեսզի նկարես այդ հիերոգլիֆները... Գլխավորը չվախենալն է»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Լուկաշենկոն։
Նա նաև հավելել է, որ «Աստվածները չեն, որ կճուճներ են պատրաստում»։
«Օրինակ՝ Ղազախստանի նախագահ Տոկաևը կատարյալ գիտի չինարենը։ Նա թարգմանիչ է աշխատել... Նա խելացի մարդ է։ Կարծում եմ՝ եթե Աստված նրան չի սովորեցրել, ապա նա է սովորել, ուստի այն կարելի է սովորել», -եզրափակեց Լուկաշենկոն։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ ֆեյսբուքյան իր էջում չինարենի իր իմացությամբ կիսվել էր Աննա Հակոբյանը։