Ինչի՞ եք զրկում ելույթ ունենալուց, որ Նիկոլ Փաշինյանը հելնի, լոփո-լոփո խոսի... Չախալյանը՝ դատարանում
Իրավունք
18:36 15/01/2026
Հայաստան

Ինչի՞ եք զրկում ելույթ ունենալուց, որ Նիկոլ Փաշինյանը հելնի, լոփո-լոփո խոսի... Չախալյանը՝ դատարանում

«Ես էլ կուզեի ձեզ հարգել, եթե չծառայեիք աշխարհի ամենաստախոս, ամենախաբեբա անձնավորությանը՝ Նիկոլ Փաշինյանին»,- դատական նիստի ժամանակ ասաց «18 արդարների» գործով մեղադրյալներից, «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը՝ դիմելով հանրային մեղադրողներին։

Դահլիճից հնչեցին ծափահարություններ։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը պահանջեց Չախալյանից՝ նստել. «Դատարանը թույլ չի տալիս հայտարարություն անել»։

«Ինչի՞ եք ինձ խոսքի իրավունքից զրկում»,- հարցրեց Չախալյանը։

«Այո, զրկում եմ ձեզ ելույթ ունենալու իրավունքից, նստեք»,- պատասխանեց դատավորը։ 

«Ինչի՞ համար, որ Նիկոլ Փաշինյանը հելնի, լոփո-լոփո խոսի, թե ընտրություններում...»,- արձագանքեց Չախալյանը։

Դատավորը նախազգուշացրեց Վահագն Չախալյանին, որ դատարանի պահանջը չի կատարում, կրկնելու դեպքում դատարանը սանկցիա կկիրառի նրա նկատմամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder