Իմ զորակցությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեր հավատի ու ազգային ինքնության պաշտպանության դիրքերում են. Վիրահայոց թեմի հոգևոր սպասավոր
Հասարակություն
17:05 15/01/2026
Հայաստան

Իմ զորակցությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեր հավատի ու ազգային ինքնության պաշտպանության դիրքերում են. Վիրահայոց թեմի հոգևոր սպասավոր

Վիրահայոց թեմի հոգևոր սպասավոր  Տեր Հուսիկ քահանա Հարությունյան իր հավատարմությունն ու աջակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին։

«Ես` Տեր Հուսիկ քահանա Հարությունյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն ու աջակցությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին։

Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցուց աղոթում և հայցում եմ Աստծու Աջի հովանին մեր Մայր Եկեղեցու, մեր ժողովրդի համար և իմ զորակցությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեր հավատի ու ազգային ինքնության պաշտպանության դիրքերում են»,- նշել է Տեր Հուսիկը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder