Հեղուկ գազի գինը նոր ռեկորդներ է սահմանում
Տնտեսություն
09:34 16/01/2026
Հայաստան

Հեղուկ գազի գինը նոր ռեկորդներ է սահմանում

Հեղուկ գազի գինն ամեն օր բարձրանում է։ Այսօր արդեն քաղաքացիներըորոշ գազալցակայաններում ֆիքսել են, որ այն հասել է 275-280 դրամ։ Երկու օր առաջ վարորդները լիցքավորում էին 240-250 դրամով, իսկ մինչև թանկանալը՝ 200-220 դրամով։

ՄՍՊՀ նախագահը, խոսելով գազի թանկացման մասին, օրեր առաջ ասուլիսում հայտնել էր, որ հիմնական պատճառը սեզոնով պայմանավորված պահանջարկի ավելացումն է ու Լարսի փակ լինելը։ Գ. Գևորգյանն  ասել էր, որ հեղուկ գազի շուկայում 100-ից ավելի ներմուծող կա, և պայմանավորվածության մասին խոսելն անիմաստ է։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder