ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-35A կործանիչ է անհետացել ռադարներից
Քաղաքական
09:25 16/01/2026
Աշխարհ

ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-35A կործանիչ է անհետացել ռադարներից

ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-35A կործանիչը աղետի ազդանշան ուղարկելուց հետո Ճապոնիայի ափերի մոտ անհետացել է ռադարներից։ Այդ մասին հայտնում է  Flightradar24-ը։

Ծառայության տվյալներով՝ Lockheed Martin F-35A Lightning II կործանիչը ժամանել է Ճապոնական ծովի հյուսիսային մասից, թռել է արևելք՝ Աոմորիից հարավ գտնվող ցամաքի վրայով, ապա ուղղվել դեպի հյուսիս-արևելք։ Մոտավորապես ժամը 6:09-ին ինքնաթիռն անհետացել է ռադարներից։

Flightradar24-ի կողմից տրամադրված ինքնաթիռի մասին տեղեկատվության համաձայն՝ որոշ պահի ինքնաթիռը հաղորդել է 7700 ազդանշան, որը արտակարգ իրավիճակի ընդհանուր կոդ է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder