Ընդդիմադիրներն այնպես պետք է անեն, որ այն էլեկտորատի ձայները, որոնք «պրոնիկոլական» չեն, չփոշիանան. Վարդան Պողոսյան
Քաղաքական
16:28 16/01/2026
Հայաստան

Ընդդիմադիրներն այնպես պետք է անեն, որ այն էլեկտորատի ձայները, որոնք «պրոնիկոլական» չեն, չփոշիանան. Վարդան Պողոսյան

«Եթե մենք խոսում ենք սահմանադրական կարգի վերականգնման մասին, բնականաբար՝ առաջին մեխանիզմն ընտրույթուններն են»,-Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնած «Սահմանադրական կարգի վերականգնման ուղիները» խորագրով քննարկման ժամանակ ասաց ասաց միջազգային իրավունքի մասնագետ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

 Սահմանադրագետի խոսքով՝ կա նաև մինչև ընտրույթունները իշխանության փոփոխության տարբերակը, որը խորհրդարանի միջոցով իշխանափոխությունն է, բայց դրա հավանականությունը նա փոքր է համարում, քանի որ, չնայած Սահմանադրությունը տալիս է այդ հնարավորությունը, բայց կա պառլամենտական մեծամասնություն, որը անվերապահորեն կատարում է իրենց առաջնորդի բոլոր անբնական, անտրամաբանական պահանջնեչը։

 Նկատելով, որ Փաշինյանն առաջիկայում սահմանադրական և ոչ սահմանադրական միջոցներով փորձելու է վերարտադրվել՝ Պողոսյանը նշեց, որ այդ իրավիճակում ընդդիմությունը պետք է ճիշտ ձևաչափ ընտրի պայքարելու համար և այնպես անի, որ այն էլեկտորատի ձայները որոնք «պրոնիկոլական» չեն, չփոշիանան և դրանք կենտրոնանան այն կուսակցությունների, կամ կուսակցությունների դաշինքների մոտ, որոնք ռեալ հնարավորություն ունեն մտնելու ԱԺ։

Ըստ Պողոսյանի, դրանից հետո ընդդիմադիր ուժերը պետք է խորհրդարանում միավորվեն և վարչապետի թեկնածու առաջարկեն։

Նա նշեց, որ եթե Հայաստանում կա Վարչապետ և նրան հլու խորհրդարանական մեծամասնություն, ապա Սահմանադրությունը չի կարող նպաստել այդ իրողության հակազդմանը, միակ հնարավորությունը անկախ դատական իշխանությունն է, բայց դա էլ այսօր չկա։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ընդդիմադիրներն այնպես պետք է անեն, որ այն էլեկտորատի ձայները, որոնք «պրոնիկոլական» չեն, չփոշիանան. Վարդան Պողոսյան