ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հրապարակային կերպով շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը. Ոսկանյան
Քաղաքական
11:57 17/01/2026
Հայաստան

ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հրապարակային կերպով շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը. Ոսկանյան

ԱՄՆ-ի նախագահ Թրամփը «Truth» սոցիալական ցանցում հրապարակած իր վերջին գրառմամբ և ճեպազրույցներից մեկում փաստացի դադարեցրել է հռետորաբանական պատերազմը Իրանի դեմ՝ հրապարակային կերպով շնորհակալություն հայտնելով այս երկրի իշխանությանը։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ 

«ԱՄՆ նախկին նախագահը նաև նշել է, որ գնահատում է Թեհրանի քայլերը մահապատիժներ չկիրառելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ դրանք նպաստել են իրավիճակի հետագա սրման կանխմանը։

Թրամփի այս գրառումն առանձնահատուկ նշանակություն ունի՝ հաշվի առնելով, որ հենց նրա նախագահության տարիներին է ԱՄՆ-Իրան հակամարտությունը մշտապես հասել տարբեր վտանգավոր փուլերի։

Շնորհակալության այս ձևակերպումը ոչ միայն դիվանագիտական անսովոր ժեստ է, այլ նաև ազդակ, որ Իրանի հետ շփման հռետորաբանությունը կարող է լինել ոչ միայն սպառնալիքն ու ճնշումը, այլ նաև բաց և ուղիղ գնահատանքը, եթե դա ծառայում է ամերիկյան շահերին և անձամբ նրա հեղինակության ամրապնդմանը»,- գրել է Ոսկանյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder