14-ամյա աղջիկն ընկել է 19-րդ հարկի պատուհանից
Հասարակություն
15:45 18/01/2026
Հայաստան

14-ամյա աղջիկն ընկել է 19-րդ հարկի պատուհանից

14-ամյա աղջիկն ընկել է Կուրգանում բազմահարկ շենքերից մեկի պատուհանից։ Այս մասին հաղորդել է «ChP Kurgan» Telegram ալիքը։

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ հունվարի 17-ին, Զաոզերնի բնակելի թաղամասում։

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ աղջիկը ընկել է 19-րդ հարկի բնակարանի պատուհանից»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Մեծ բարձրությունից ընկնելու հետևանքով դպրոցականը ստացել է կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ։

Ոստիկանությունը հետաքննում է միջադեպի հանգամանքները։ Դեպքի պատճառը դեռևս հայտնի չէ։

Այս շաբաթ Լյուբերցիում 12-ամյա աղջիկ է ընկել 25-րդ հարկի պատուհանից։ Երեխան բարձրությունից ընկել էր ձյան մեջ։ Մասնագետները կարծում են, որ դպրոցականը ընկել է կոնքի վրա, ինչը նպաստել է հարվածի մեղմմանը։ Աղջկան գտել են իր տան մոտ, որից հետո շտապօգնություն են կանչել։ Բժիշկները տուժածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա վիճակը գնահատվել է կայուն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder