«Ուժեղ Հայաստան». «Մեր ձևով» շարժման անդամները կուսակցություն են գրանցել
Քաղաքական
15:47 19/01/2026
Հայաստան

«Ուժեղ Հայաստան». «Մեր ձևով» շարժման անդամները կուսակցություն են գրանցել

Բարերար, գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքի կողմից ձևավորված «Մեր ձևով» շարժման անդամները գրանցել են կուսակցություն՝ «Ուժեղ Հայաստան» անվամբ։ Կուսակցությունը գրանցված է Տերյան 69 հասցեում։

Էլեկտրոնային ռեգիստրի տեղեկատվության համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրանցել են Ալեքսան Ալեքսանյանը, Աշոտ Ֆարսյանն ու Լենա Մաթևոսյանը, որոնք «Մեր ձևով» շարժման անդամներն են։

«Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ Սամվել Կարապետյանի գլխավորած «Մեր ձևով» ժողովրդական շարժումը Հայաստանում իրական ու որակական փոփոխություններ իրականացնելու օրակարգ ունի։

«Այդ փոփոխություններին հնարավոր է հասնել քաղաքական հայտի և քաղաքական ակտիվ գործընթացներում ներգրավվելու միջոցով, ինչի մասին առիթ ունեցել ենք հայտնելու։ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի կազմակերպական աշխատանքներն ավարտական փուլում են։ Առաջիկայում քաղաքական ուժը հանդես կգա հստակ օրակարգով և կներկայացնի Հայաստանի զարգացման իր տեսլականը»,- նշել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ուժեղ Հայաստան». «Մեր ձևով» շարժման անդամները կուսակցություն են գրանցել