Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փոքր կենտրոնի թանկ ռեստորաններն աշխատակիցներին չեն գրանցում. Դրանցից մեկին ՊԵԿ-ը տուգանել է 10 մլն դրամով
Հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ ՊԵԿ հսկողական աշխատանքների արդյունքում Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի կետերից մեկը տուգանվել է 10 մլն դրամով։ Panorama.am-ին կոմիտեից հայտնեցին, որ «Բևեռային ոճ» ՍՊԸ-ն, որին պատկանում է «Տուն լահմաջո» հանրային սննդի օբյեկտը (ք. Երևան, Տերյան), տուգանվել է մի քանի աշխատակիցներ չգրանցելու համար։
Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման դեպքով 25 հարկ վճարող տուգանվել է 56.750 մլն դրամով: Այս խախտման համար հաջորդ խոշոր գումարով տուգանվածը «Ա Ք Շ» ընկերություն է, տուգաքը կազմում է 9 մլն դրամ։
Երևանի կենտրոնում գործող մի քանի ժամանցի ու սննդի կետեր էլ են տուգանվել, օրինակ Բուզանդ փողոցում գտնվող «1320» բարը տուգանվել է 1.5 լն դրամով, «Արմհուկա» ընկերությունը, որին են պատկանում Արամի փողոցում ու Հյուսիսային պողոտայում գործող Լեվել 3 բայ Արմհուկահ» -ն ու «Արմհուկահ» լաունջ-բարը, տուգանվել է 2 մլն դրամով։
«Արաս ֆուդ» ընկերությունը տուգանվել է 5 մլն դրամով, Սարյան փողոցում գործող «էքստրա վըրջին» ռեստորանը տուգանվել է 3 մլն դրամով։ Բաղրամյան 2 հասցեում գործող «Ջասթ ջունիորս» մանկական սրճարանը տուգանվել է 750 հազար դրամով։
Տուգանվածների թվում այլ ոլորտում գործող ընկերություններ էլ կան, օրինակ մաքրման ծառայություններ մատուցող «33 կաթիլ» ընկերությունը տուգանվել է 1 մլն դրամով։ Հեղուկ և կոշտ վառելիքի առևտրով զբաղվող «Գեոր գլազ» ընկերությունը տուգանվել է 1 մլն 250 հազար դրամով։ ՊԵԿ-ի տրամադրած ցանկում է նաև «Ոսկեվազի գինու գործարանը», ՊԵԿ-ն այս ընկերությանը տուգանել է 250 հազար դրամով։
Վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 72 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 74 մլն դրամ։