Ինչպե՞ս է փոփոխվել Նարեկի քաշը հունվարի 9-ից հետո: Ի՞նչ արագությամբ է նա կորցնում քաշը. Բժշկի հարցադրումները
Օրվա թեմա
12:53 21/01/2026
Հայաստան

Ինչպե՞ս է փոփոխվել Նարեկի քաշը հունվարի 9-ից հետո: Ի՞նչ արագությամբ է նա կորցնում քաշը. Բժշկի հարցադրումները

Այսօր՝  հունվարի 21-ին  քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 13-րդ օրն է: Նարեկը մոտենում է կրիտիկական այն սահմանին, որից այն կողմ օրգանիզմը սկսում է սպաառել իր վերջին պաշարները` քայքայելով հյուսվածքային սպիտակուցները: Նարեկը դիմել է ապօրինությունների դեմ պայքարի ամենածայրահեղ միջոցին:

Բժիշկ Եկատերինա Թաիրյանն ամեն օր իր էջում  ներկայացնում է, թե ինչ է կատարվում մարդու օրգանիզմի հետ՝ հացադուլի ամեն հաջորդ օրը։  Այսօր նա գրել է.

«Նարեկի հացադուլի 13-րդ օրը. ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ

.Հանրությունն իրավունք ունի տեղեկացված լինել բանտախցում 13 օր հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալի առողջական վիճակի մասին:

.Նարեկին այցելած բժիշկները, եթե ո՛չ մասնագիտական, ապա՛ գոնե բարոյական պարտավորություն ունեն հանրությանը պարբերաբար տեղեկացնել Նարեկի առողջական վիճակի մասին:

.Եթե բժիշկները հրաժարվում են իրազեկել հանրությանը, պետք է պահանջել, որ Կարմիր Խաչից այցելեն Նարեկին և օբյեկտիվ մասնագիտական տեղեկություն տան մեզ բոլորիս:

. Antifake-ի թիմը և Նարեկի պաշտպանները հնարավոր և անհնար միջոցներով պայքարում են Նարեկի ազատ արձակման համար: Սակայն իրավաբաններն ու լրագրողները պարտավոր չեն լիարժեք պատկերացում ունենալ հացադուլի կլինիկական հետևանքների մասին և մասնագիտական կանխատեսումներ անել: Դա կարող են անել ՄԻԱՅՆ ԲԺԻՇԿՆԵՐԸ:

.Նարեկի արդար պահանջն ունի հանրային նշանակություն: Սա անձնական խնդիր չէ. Նարեկի բողոքը մեր երկրում դատաիրավական համակարգի ապօրինությունների և ընդիմադիրների հանդեպ ահագնացող ռեպրեսիաների մասին է: Նարեկը վտանգում է իր կյանքն ու առողջությունը այդ նպատակի համար:

.Նարեկին խոշտանգում են մեր բոլորի հանրային միջոցներով, և մեր իրավունքն է տեղեկանալ նրա պահման պայմանների մասին, նրա կյանքին և առողջությանը սպառնացող բոլոր վտանգների մասին:

.Ինչպե՞ս է փոփոխվել Նարեկի քաշը հունվարի 9-ից հետո: Ի՞նչ արագությամբ է նա կորցնում քաշը: Մարմնի զանգվածի ո՞ր տոկոսն է նա կորցրել հացադուլը սկսելուց հետո: Ինչպիսի՞ ռիսկեր կան, եթե չբավարարվեն Նարեկի արդարացի պահանջները:

Հ.Գ. պատմությանը հայտնի են բազմաթիվ օրինակներ, երբ բժիշկներն իրենք են միացել հացադուլների` արդարության պահանջով (նկարում պաղեստինցիներին սովամահության մատնելու դեմ հացադուլին միացած 15 հազար իտալիացի բժիշկների օրինակն է, ընդամենը մի քանի ամիս առաջ)»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչպե՞ս է փոփոխվել Նարեկի քաշը հունվարի 9-ից հետո: Ի՞նչ արագությամբ է նա կորցնում քաշը. Բժշկի հարցադրումները