Թե՛ Սրբազան պայքարի, թե՛ «Իմնեմնիմի»-ի շինծու գործերը մի կաթսայի մեջ են եփվում. Դավիթ Ֆիդանյան
Իրավունք
15:43 15/01/2026
Հայաստան

Թե՛ Սրբազան պայքարի, թե՛ «Իմնեմնիմի»-ի շինծու գործերը մի կաթսայի մեջ են եփվում. Դավիթ Ֆիդանյան

«Շինծու քրեական գործ, որը բնորոշ է  փաշինական ռեժիմի գործելաոճին, որի նպատակադրում էր իր ընդդիմախոսներին լռեցնելու և ակտիվ պայքարող քաղաքացիներին հերթական անգամ զնդանները նետելու և Բագրատ սրբազանի կամ «18 արդարների» գործը լիովին տեղավորվում է այդ շրջանակներում»,-դատարանի դիմաց, որտեղ ընթանում է  Սրբազան պայքարի 18 անդամների դեմ հարոցված շինծու դատական նիստը, ասաց AntiFake.am-ի աշխատակից Դավիթ Ֆիդանյանը։

Նա նշեց, որ իշխանությունների նման գործելաոճը նորություն չէ։

 «Մենք ընդամենը վերջերս տեսանք, որ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքն ապօրինաբար երկարաձգվեց երեք ամսով և քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հայտարարեց անժամկետ հացադուլ՝ արդեն 7-րդ օրը»,-ասաց Ֆիդանյանը՝ տեղեկացնելով, որ Սամսոնյանին տեղափոխել են պատժախուց։

«Սա հերթական ապօրինությունն է, որը կատարվում է ռեժիմի կողմից սեփական ընդդիմախոսներին ճնշելու համատեքստում»,-ասաց Ֆիդանյանը։

 Նա նշեց, որ 18 արդարների գործը բավականին մեծ արձագանք ստացավ և ինքը չի բացառում, որ հենց ճնշումների արդյունքում մեղադրող դատախազը աշխատանքից ազատվելու դիմում  է գրել։

«Թե՛ Սրբազան պայքարի, թե՛ «Իմնեմնիմի»-ի շինծու գործերը մի կաթսայի մեջ են եփվում, որը կոչվում է քաղաքական բռնաճնշումներ սեփական քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ»,-ասաց Ֆիդանյանը և շեշտեց, որ հասարակությունը պետք է ձայն բարձրացնի այս բռնաճնշումների դեմ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թե՛ Սրբազան պայքարի, թե՛ «Իմնեմնիմի»-ի շինծու գործերը մի կաթսայի մեջ են եփվում. Դավիթ Ֆիդանյան