Վագիֆ Խաչատրյանը դեռ գտնվում է հիվանդանոցում
Առողջություն
10:54 21/01/2026
Հայաստան

Վագիֆ Խաչատրյանը դեռ գտնվում է հիվանդանոցում

Ադրբեջանից հունվարի 14-ին Հայաստան վերադարձված Վագիֆ Խաչատրյանը դեռ գտնվում է հիվանդանոցում։

«Նորմալ է զգում է։ Հայրիկը պետք է սրտի վիրահատության ենթարկվի։ Օրը դեռ չգիտենք»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանի դուստը՝ Վերան։

70-ամյա Խաչատրյանի հարազատները նրան տեսակցում են հիվանդանոցում, դստեր խոսքով, հայրը գտնվում է հոգեբաական նորմալ վիճակում։

Հիշեցնենք, որ  Ադրբեջանից հունվարի 14-ին Հայաստան են վերադարձել 4 գերիներ․ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են  Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին:

Բաքվի դատարանը Հակարի կամրջի մոտից առևանգված Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ 15 տարուց 5-ը Խաչատրյանը պետք է անցկանցներ բանտում, մնացածը՝ ուղղիչ գաղութում։

Հիշեցնենք, որ արցախցի Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է 2023թ.  հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։

Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ ցեղասպանություն ու բռնի տեղահանում։ Նրան Ադրբեջանը մեղադրում է 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Մեշալի գյուղում տեղի ունեցած «ցեղասպանության» իրականացման համար։ Ըստ Բաքվի, իբր գործով 59 տուժող կա։

Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում հայտարարել է՝ չի ընդունում մեղադրանքը, չի մասնակցել ադրբեջանցիների նկատմամբ որևէ հանցագործության։

««Ես անեղ մարդ եմ, ապրում եմ բժիշկների հսկողության տակ։ Ինձ վիրահատություն է պետք, դրա համար պայմաններ ստեղծեք։ Ազատեք ինձ։ Խնդրում եմ արդարացնել ինձ»,-դեռ 2024-ի հունվարին տեղի ունեցած դատական նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր Վ. Խաչատրյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder