Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը «Երիտասարդների առաքելության կարևորությունը Եկեղեցու կյանքում» թեմայով բանախոսությամբ է հանդես եկել
Այսօր Մասյացոտնի թեմի մի խումբ եկեղեցասեր երիտասարդների նախաձեռնությամբ Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունեցել հոգևոր զրույց և բանախոսություն՝ «Երիտասարդների առաքելության կարևորությունը Եկեղեցու կյանքում» թեմայով։ Բանախոսն էր թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Թեմից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել Արտաշատի և Արարատի տարածաշրջանների երիտասարդաց միությունների անդամները։
Հանդիպման ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունեցել իրենց հարցերն ուղղելու Հայր Ռուբենին, ինչպես նաև անմիջապես քահանա հայրերից տեղեկանալու վերջին օրերին թեմում տեղի ունեցող զարգացումների մասին։
Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել նմանատիպ հանդիպում նաև Մասիսի և Վեդիի տարածաշրջանների եկեղեցասեր երիտասարդների հետ։

