«Ռեալ Սոսյեդադը» որոշում է կայացրել Զախարյանի վերաբերյալ
Սպորտ
19:51 24/01/2026
Աշխարհ

«Ռեալ Սոսյեդադը» որոշում է կայացրել Զախարյանի վերաբերյալ

Euro-Football.Ru-ի տվյալներով՝ հունվարի սկզբին մի քանի իսպանական թիմեր դիմել են «Ռեալ Սոսյեդադին» կիսապաշտպան Արսեն Զախարյանին վարձակալության տրամադրելու հարցով։

Ակումբի ղեկավարությունը մերժել է առաջարկը: «Ռեալ Սոսյեդադը» ներկայումս չի պլանավորում բաժանվել 22-ամյա ֆուտբոլիստից:

Արսենի պայմանագիրը իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի վերջը: Նրա շուկայական արժեքը գնահատվում է 7.5 միլիոն եվրո: Կիսապաշտպանը այս մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 12 խաղ՝ առանց գոլ խփելու: Նա ստացել է մեկ դեղին քարտ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ռեալ Սոսյեդադը» որոշում է կայացրել Զախարյանի վերաբերյալ