Միայն դեկտեմբերին Փաշինյանը ստացել է 10 անգամ ավելի շատ գումար, քան օրենքով նախատեսված է վարչապետի վարձատրության համար. Էդգար Ղազարյան
Քաղաքական
20:46 28/01/2026
Հայաստան

Միայն դեկտեմբերին Փաշինյանը ստացել է 10 անգամ ավելի շատ գումար, քան օրենքով նախատեսված է վարչապետի վարձատրության համար. Էդգար Ղազարյան

«Միայն դեկտեմբեր ամսին վարչապետը ստացել է 10 անգամ ավելի շատ գումար, քան օրենքով նախատեսված է  վարչապետի վարձատրության համար։ Ու այդպես բոլոր պաշտոնյաները»,- AntiCor հակակոռուպցիոն հարթակի կազմակերպած կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց հասարական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

Ըստ նրա, սա պետական բյուջեի միջոցների ակնհայտ վատնման դրսևորում է, ընդ որում՝ իրենք իրենց լիազորություններն օգտագործելով։

«Ի՞նչ լրացուցիչ աշխատանք է կատարել, ենթադրենք, Ազգային ժողովի նախագահը, որն ասում է՝ պետք է  բարձր վարձատրություն ստանամ, ասում է՝ մենք խաղաղություն ենք բերել, պետք է լավ շորեր հագնենք, բա որ  պատերազմ էիք բերել՝ հանվել, ընկել էիք փողոցնե՞րը»,- ասաց Ղազարյանը։

Մանրամասն՝  տեսանյութում։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder