Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Առողջության իրավունք» ՀԿ-ն պաշտոնապես դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է.
«Սիրելի բժիշկներ,
Վերջին ամիսների ընթացքում բազմիցս արձանագրվել են բժիշկների անհատական լիցենզավորման համակարգի կիրառման ընթացքում առաջացած լուրջ իրավական, կազմակերպչական և մասնագիտական խնդիրներ, որոնք կարող են հանգեցնել ինչպես բժշկական համայնքի իրավունքների խախտմանը, այնպես էլ բնակչության համար որակյալ բուժօգնության հասանելիության սահմանափակմանը։
Մասնավորապես՝
Գործող կարգավորումները պարունակում են թափանցիկության բացակայություն և իրավական անորոշություն,
Չկան հստակ և հանրամատչելի չափորոշիչներ քննությունների և գնահատման վերաբերյալ,
Բժիշկներից պահանջվող փաստաթղթերը չափազանց բյուրոկրատական է և անհամաչափ բեռ է ստեղծում՝ նաև ֆինանսական
ՇՄԶ համակարգը ներկայիս տեսքով չի ապահովում մասնագիտական իրական զարգացում,
2027 թվականից անհատական լիցենզիայի պարտադիր պահանջի ամբողջական կիրառումը կարող է հանգեցնել բազմաթիվ բժիշկների մասնագիտական գործունեության փաստացի սահմանափակման։
Այս պայմաններում արձանագրվում է մարդու իրավունքների խախտման ռիսկեր, մասնավորապես՝
աշխատանքի իրավունքի,
մասնագիտական գործունեության ազատության,
արժանապատիվ աշխատանքի պայմանների իրավունքի,
քաղաքացիների՝ որակյալ բուժօգնություն ստանալու իրավունքի տեսանկյունից։
Հաշվի առնելով վերոգրյալը՝
«Առողջության իրավունք» ՀԿ-ն պաշտոնապես դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով ուսումնասիրել գործող կարգավորումների համապատասխանությունը մարդու իրավունքների չափանիշներին,արձանագրել առկա խախտումները, ներկայացնել իրավական գնահատական և առաջարկություններ իրավասու մարմիններին։
Միաժամանակ կոչ եմ անում բժշկական համայնքին լինել տեղեկացված, արտահայտել կարծիքներ , քանի որ խնդիրը վերաբերում է յուրաքանչյուր բժշկին և յուրաքանչյուր քաղաքացուն։