«Կան փաստեր». Փաշինյանը՝ Միրզոյանի հայտարարության մասին
Քաղաքական
13:17 29/01/2026
Հայաստան

«Կան փաստեր». Փաշինյանը՝ Միրզոյանի հայտարարության մասին

«Չկա եկեղեցի-պետություն հակամարտություն: Կա եկեղեցու իշխանությունն ուզուրպացրած անձ, որը ոչ մի պայմանով չի կարող լինել այդ պաշտոնում»,- կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ իրենք բոլոր հնարավոր միջոցներով՝ թույլատրելի և օրինական, ձեռնարկելու են «նրան իրեն ոչ արժանի տեղից դուրս բերելու համար»։

Հարցին՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԽ ամբիոնից հայտարարություն է արել, որ «հոգևորականները Հայաստանում ժողովրդավար կերպով ընտրված ղեկավարներին սպանելու կոչեր են արել», մինչդեռ չկա դեռևս դատական ակտ, Փաշինյանն ասաց. «Կան փաստեր»։

Հարցին՝ երբ Վեհափառ Հայրապետը որևէ հոգևորականի կարգալույծ է  անում,  իր թիմակիցները գրում են՝ «հոգևորականը կարգալույծ չէ, շարունակում է  զբաղվել հոգևոր ծառայությամբ», կարող են «լինել մարդիկ, որոնք ձեզ վարչապետ չեն համարում,  ասելու են՝ եթե վարչապետ չէ, իր նախարարներն էլ նախարար չեն, չեն ընդունի որոշումները», Փաշինյանը պատասխանեց. «Թող փորձեն։ Մենք ժողովրդից ստացել ենք այդ իշխանությունը բանեցնելու լեգիտիմ մանդատ»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder