Դա արվում է արդարացնելու այն ապօրինությունները, ամոթալի գործողությունները, որոնք կատարվում են Հայաստանում. փաստաբանը՝ Արարատ Միրզոյանի ելույթի մասին
Քաղաքական
21:03 28/01/2026
Հայաստան

Դա արվում է արդարացնելու այն ապօրինությունները, ամոթալի գործողությունները, որոնք կատարվում են Հայաստանում. փաստաբանը՝ Արարատ Միրզոյանի ելույթի մասին

«Գնալով տեմպերն ահագնանալու են»,-AntiCor հակակոռուպցիոն հարթակի կազմակերպած կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողովի ժամանակ Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ կարծիքներ են հնչում, որ ինչքան մոտենան ԱԺ ընտրությունները, ավելանալու են ճնշումները, ընդդիմախոսների կալանավորումների դեպքերը։ 

Նա նշեց, որ այս իշխանությունները ճնշում են նրանց, ումից վախենում են։

«Իրենք փորձում են ճնշել, վախեցնել ընդդիմադիր խոսքը, ճնշել նրանց, ումից վախենում են։ Վախենում են Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուց, դրա համար բոլոր հնարավոր և անհնար միջոցներով փորձում են ճնշել, պառակտել, հեղինակազրկել։ Վստահ եմ՝ չի ստացվելու»,- ասաց փաստաբանը։

Անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝  ԵԽ ամբիոնից հայտարարությունը, որ «հոգևորականները Հայաստանում ժողովրդավար կերպով ընտրված ղեկավարներին սպանելու կոչեր են արել», փաստաբանն ասաց. «Պարզ է չէ՞, որ դա սուտ է, չի համապատասխանում իրականությանը, կեղծիք է, բայց դա ասվում է, ու տեսեք՝ ինչ հարթակում է դա ասվում։

Դա արվում է  արդարացնելու այն ապօրինությունները, ամոթալի գործողությունները, որոնք կատարվում են Հայաստանում»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դա արվում է արդարացնելու այն ապօրինությունները, ամոթալի գործողությունները, որոնք կատարվում են Հայաստանում. փաստաբանը՝ Արարատ Միրզոյանի ելույթի մասին