Գործ ունենք ոչ թե հանցավոր արարքի, այլ թույլատրելի խոսքի հետ, խուլիգանություն հանցակազմը բնորոշող որևէ գործողություն չներկայացվեց. Սաղաթելյանի և Սամսոնյանի պաշտպաններ
Իրավունք
17:14 29/01/2026
Հայաստան

Գործ ունենք ոչ թե հանցավոր արարքի, այլ թույլատրելի խոսքի հետ, խուլիգանություն հանցակազմը բնորոշող որևէ գործողություն չներկայացվեց. Սաղաթելյանի և Սամսոնյանի պաշտպաններ

 «Մենք այսօր գործ ունենք ոչ թե հանցավոր արարքի հետ, այլ թույլատրելի խոսքի հետ»,- «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ, քաղբանտարկյաներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ «Իմնեմնիմի-2» քրեական գործով դատական նիստում հանրային մեղադրողի կողմից մեղադրական եզրակացությունը ներկայացվելուց հետո ասաց Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա նշեց, որ Նարեկ Սամսոնյանն և Վազգեն Սաղաթելյանը բավական հայտնի յութուբյան նախագծի հեղինակներ են և քաղաքական խոսք են ասում. «Քաղաքական  խոսքը երբեմն կոշտ ձևակերպումներ է ենթադրում։ Դա բացարաձակապես հանցագործություն համարել չի կարող, խոսքի ազատություն է»։

Մելիքյանը նշեց, որ գործ ունեն ոչ արգելված արարքի համար մեղադրանք առաջադրելու, դատարան բերելու, կալանքը երկարացնելու հետ. «Գործ ունենք Սահմանադրությամբ երաշխավորված խոսքի ազատության կոպտագույն  խախտումի հետ, փորձելու ենք հիմավորումներ բերել և ցույց տանք, որ գործ չունենք հանցագործության հետ, ընդհակառակը՝ գործ ունենք իրավիճակի հետ, երբ մարդու հասցրել են ծայրահեղ որոշում կայացելուն»։ 

Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանն ասաց. «Հանրային մեղադրողի հնչեցրած տեքստում խուլիգանություն հանցակազմը բնորոշող գործողություն չներկայացվեց»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գործ ունենք ոչ թե հանցավոր արարքի, այլ թույլատրելի խոսքի հետ, խուլիգանություն հանցակազմը բնորոշող որևէ գործողություն չներկայացվեց. Սաղաթելյանի և Սամսոնյանի պաշտպաններ