Փաշինյանը սկզբից ասում էր ժողովրդին է սիրում է, բայց պարզվում, որ փողն է սիրում. Ռոբերտ Քոչարյանը՝ միլիոնների պարգևավճարների մասին
Քաղաքական
20:49 29/01/2026
Հայաստան

Փաշինյանը սկզբից ասում էր ժողովրդին է սիրում է, բայց պարզվում, որ փողն է սիրում. Ռոբերտ Քոչարյանը՝ միլիոնների պարգևավճարների մասին

«Փաշինյանը երբ գալիս էր իշխանության՝ ասում էր, որ ժողովրդին սիրում է, բայց հիմա պարզվում է , որ փողն է սիրում։ Եթե ժողովրդին սիրեր թոշակառուների վիճակն այսպե չէր լինի»,-հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ պարգևավճարների մասով խղճի հարց է, քանի որ  8 տարում, թոշակներն ինդեքսացիա չի արվել , իսկ ինչը բարձրացել է ինդեսացիան չի փակում։

 Քոչարյանն ասաց, թե օերնքով պետք է կառավարությանը պարտադրել, որ ամեն տարի թոշակներն իդեքսացիա անեն՝ թանկացումներ չափով։

 «Այդ ֆոնի վրա 7-9 միլին դրամանոց պարգևավճար են տալ չինովնիկներին... Ես նույնիսկ դժվարանում եմ սրան գնահատական տալ։ Նորմատիվ լեկսիկայով սա դժվար է ասել»,- ասաց Երկրորդ նախագահը։

Հիշեցնելով, որ իշխանությունները հիմնավորում են, թե միլիոնների պարգևավճար են տալիս որ պետական համակարգից մասնագետները չգնան մասնավոր հատված՝ Քոչարյանն ասաց. «Դուք ո՞վ ունեք, որ կարողանա գնա մասնավոր հատվածում դիրքավորվի, էդ ինչ մասնագետ ունեք, որի կարիքը մասնավոր հատվածն ունի՝ 0։ կամ 3 միլիարդ դրամ ի՞նչ կարգի մասնագետին ես տվել»։

 Նա առաջարկեց, որ հետագայում ով էլ գա իշխանության այդ կարգի պարգևավճարները արգելի, բայց իր առաջարկը չի վերաբերում միջին պետաշխատողին, այլ վերնախավին։

«Սա կոռուպցիայի ֆանտաստիկ դրսևորում է, օրինակացված կոռուպցիա»,- ասաց Քոչարյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանը սկզբից ասում էր ժողովրդին է սիրում է, բայց պարզվում, որ փողն է սիրում. Ռոբերտ Քոչարյանը՝ միլիոնների պարգևավճարների մասին