Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վրաստանի նախկին փոխվարչապետ Բարամիձեն, որը կռվել է Ուկրաինայի ԶՈւ շարքերում, դատապարտվել է 6,5 տարվա ազատազրկման
Վրաստանի նախկին փոխվարչապետ Գիորգի Բարամիձեն, որը մի քանի ամիս կռվել է Ուկրաինայի զինված ուժերի շարքերում, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում (ԴԺՀ) հեռակա կարգով դատապարտվել է 6.5 տարվա ազատազրկման Դոնեցկի։ Այդ մասին տեղեկանում ենք Ռուսաստանի գլխավոր դատախազության կայքի։
«ԴԺՀ Գերագույն դատարանը հեռակա որոշում է կայացրել 57-ամյա Վրաստանի քաղաքացի Գիորգի Բարամիձեի դեմ հարուցված քրեական գործով։ Նա մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկան մասնակցություն զինված հակամարտությանը)... Հաշվի առնելով պետական մեղադրողի դիրքորոշումը՝ դատարանը հեռակա կարգով Բարամիձեին դատապարտել է 6 տարի 6 ամսվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում»,-ասվում է հայտարարության մեջ։
Պարզվել է, որ 2022 թվականի փետրվարին Բարամիձեն Ուկրաինա է ժամանել որպես վարձկան, որտեղ միացել է Վրաստանի Ազգային Լեգեոնին։ Նշվում է, որ նա անցել է ռազմական պատրաստություն ուսումնական բազաներում, որից հետո մինչև 2022 թվականի ապրիլը մասնակցել է Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմի դեմ մարտական գործողություններին։ Վարձկանի վարձատրությունը գերազանցել է 238,000 ռուբլին։