ԱՄՆ-ն կբանակցի Իրանի հետ, եթե Թեհրանը վերադառնա նախկին ձևաչափին. Axios
Քաղաքական
23:06 04/02/2026
Տարածաշրջան

ԱՄՆ-ն կբանակցի Իրանի հետ, եթե Թեհրանը վերադառնա նախկին ձևաչափին. Axios

Միացյալ Նահանգները պատրաստ է բանակցություններ վարել Իրանի հետ արդեն այս շաբաթ, եթե Թեհրանը համաձայնի վերադառնալ խորհրդակցությունների սկզբնական ձևաչափին; Այդ մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին։

Պորտալը հայտնում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ այս ուրբաթ նախատեսված բանակցությունները չեղարկվել են ձևաչափի շուրջ համաձայնության չգալու պատճառով: Սկզբնական պայմանավորվածությունը նախատեսում էր խորհրդակցություններն անցկացնել Ստամբուլում՝ Մերձավոր Արևելքի երկրների մասնակցությամբ՝ որպես դիտորդներ: Սակայն ավելի ուշ հաղորդվել է, որ բանակցությունները կտեղափոխվեն Օման, կլինեն երկկողմանի և կկենտրոնանան միջուկային ծրագրի վրա։

Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ն որոշեց մերժել Իրանի առաջարկը՝ փոխելու բանակցային ձևաչափը: «Մենք նրանց ասացինք՝ կամ սա, կամ ոչինչ, և նրանք ասացին՝ «Լավ, ապա ոչինչ»», - Axios-ը մեջբերում է ամերիկացի պաշտոնյայի խոսքերը: Այնուամենայնիվ, աղբյուրը նշել է, որ եթե Իրանը համաձայնվի վերադառնալ սկզբնական ձևաչափին, ԱՄՆ-ն պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել այս կամ հաջորդ շաբաթ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder