Բոլոր փոքր բիզնեսները վճարելու են ընդամենը 0 % շրջանառության հարկ․ «Մեր Ձևով» շարժման անդամ Գառնիկ Դավթյան
Քաղաքական
19:26 04/02/2026
Հայաստան

Բոլոր փոքր բիզնեսները վճարելու են ընդամենը 0 % շրջանառության հարկ․ «Մեր Ձևով» շարժման անդամ Գառնիկ Դավթյան

Իրական փոփոխությունները սկսվում են ժողովրդի ֆինանսական բեռը թեթևացնելուց: Այս մասին իր էջում տարածած տեսանյութում նշում է «Մեր Ձևով» շարժման անդամ Գառնիկ Դավթյանը։

«Վարսավիրանոցներ, կրպակներ, փոքր խանութներ և բոլոր փոքր բիզնեսները վճարելու են ընդամենը 0 % շրջանառության հարկ»,- հայտարարեց   Սամվել Կարապետյանի թիմակիցը՝ ընդգծելով, որ առանձնահատուկ մոտեցում ունեն մեր երկրում գոյություն ունեցող փոքր բիզնեսների նկատմամբ։

«Մենք հասկանում ենք, որ փոքր բիզնեսը մեր երկրի ողնաշարն է։ Մենք հասկանում ենք նաև, որ առանց փոքր բիզնեսի մեր երկրի տնտեսությունը չի կարող զարգանալ։ Մենք հասկանում ենք այդ թվում, որ փոքր բիզնեսը նաև ստեղծում է տասնյակ հազարավոր աշխատատեղեր։ Երբ մեկ օրով ապրող այս իշխանությունը մանիպուլացնելով ասում է, թե մենք չենք կարող մեր ասածը անել՝ պարզապես ստում է, որովհետև փոքր բիզնեսի շրջանառության հարկը կազմում է մեր բյուջեի ընդամենը 2-3 %-ը, իսկ մենք՝ այդ բացը, կարող ենք լրացնել առանց փոքր բիզնեսին նեղելու։ 2025թ․-ից շրջանառության հարկը Հայաստանում կրկնապատկվել է՝ 5 %-ից հասնելով տասը տոկոսի։ Մեզ հետ փոքր բիզնեսը շրջանառության հարկ չի վճարելու, ինչո՞ւ, որովհետև մենք ուզում ենք, որ փոքր բիզնեսը Հայաստանում շնչի»,- ասաց Դավթյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder