Այս հինգ քայլը ճանապարհ է, որպեսզի մենք ազատվենք սովից․ Շիրազ Մանուկյանց
Քաղաքական
20:26 04/02/2026
Հայաստան

Այս հինգ քայլը ճանապարհ է, որպեսզի մենք ազատվենք սովից․ Շիրազ Մանուկյանց

«Այսօր մենք չենք խոսում թվերի մասին, մենք խոսում ենք մարդկանց կյանքի մասին»,- այս մասին իր էջում տեղադրված տեսանյութում ասում է «Մեր Ձևով» շարժման անդամ Շիրազ Մանուկյանցը։

Նրա խոսքով՝  «Մեր Ձևով»-ի տնտեսական ծրագիրը ներկայացվում է 5 քայլով, բայց իրականում այն վերաբերում է  մեկ հիմնական հարցի՝ ինչպե՞ս է մարդը ապրում այսօր և ինչպե՞ս է ապրելու վաղը։

«Այս քայլերից 2-րդ կետը՝ 0 % հարկ փոքր բիզնեսի համար, պարզապես տնտեսական լուծում չէ, այն մարդկայնորեն աջակցություն է բիզնեսին։ Փոքր բիզնեսն ընտանիք է պահում, փոքր խանութը մեկ1 տուն է, փոքր արտադրությունը մեկ համայնք է շենացնում։ Քո աշխատանքը պետք է ապրեցնի քեզ, ոչ թե՝ խեղդի։ Մենք անհանգիստ ենք այն մտքից, որ գիշերը սոված մարդ չպիտի գլուխը բարձրին դնի, ո՛չ մի ծնող չպիտի հաշվարկի՝ այսօր երեխայի ուտելիքը, թե՞ վաղը ուսման վարձը։

Տնտեսությունը չի՛ կարող ուժեղ լինել, եթե մարդը թուլացած է։ Պետությունը չի՛ կարող կայուն լինել, եթե քաղաքացին մշտապես վախի մեջ է։ Այս հինգ քայլը ճանապարհ է, որպեսզի մենք ազատվենք սովից, արժանապատվության սակարկումից, անհանգստությունից, ճղճիմ ապրելու կարգավիճակից և հենց այստեղ է մեր ընտրության իրական արժեքը»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder