Գալյանը հորդորեց իր աշխատավարձը համեմատել բանկերի աշխատակիցների եկամուտների և ոչ՝ թոշակառուի թոշակի հետ
Հասարակություն
14:42 04/02/2026
Հայաստան

Գալյանը հորդորեց իր աշխատավարձը համեմատել բանկերի աշխատակիցների եկամուտների և ոչ՝ թոշակառուի թոշակի հետ

«Ես նշել էի, որ այդ 6-7 մլն դրամ պարգևավճարն ամբողջ տարվա համար է և եթե մենք հիմա այդ վարժությունը կատարենք, ամիսների բաժանենք, ապա այն կարող էր այլ կերպ լինել, օրինակ՝ աշխատավարձի բարձրացում ամսական 400 կամ 500 հազար դրամով»,-բազմամիլիոնանաոց հավելավճար տրամադրելու խնդիրը ներկայացրեց Սրբուհի Գալյանը՝ ենթադրելով որ այդ դեպքում նման վրդովմունքի ալիք չէր լինի։

Նախարարը նշեց, որ պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացումը հարց է, որը տարիներ շարունակ քննարկվում է։

«Տարիներ շարունակ այլ մարմինների, ոչ՝ կառավարության աշխատակազմի աշխատավարձերի բարձրացման քաղաքականությունն ենք իրականացրել, և միշտ վախեցել ենք անդրադառնալ հենց կառավարության, նախարարության աշխատակիցների և աշխատակազմի աշխատավարձերին»,-բացատրեց Գալյանը։

Նա նշեց, որ բոլոր ծառայությունների աշխատավարձերը 50% և ավելի բարձրացվել են, նաև ատեստավորման միջոցով են բարձրացրել աշխատավարձերը տարբեր ոլորտներում։

«Եկել ենք մի իրավիճակի, երբ նախարարի, նախարարի տեղակալի, վարչության պետերի, բաժնի աշխատակիցների աշխատավարձերը մասնավոր հատվածում մրցունակ չեն։ ժողովո՛ւրդ, եկեք արդար գտնվենք՝ օրինակ՝ նախարարաի աշխատավարձը թեկուզ այդ հավելավճարների հաշվառմամբ, ֆիննանսական ոլորտում ծառայություններ մատուցող կազմակերպությունների վարչության պետերի հետ, չեմ ասում բանկերի կառավարիչների, կամ խորհրդի անդամների աշխատավարձերի հետ, կամ մի շարք ոլորտների աշխատողների աշխատավարձերի հետ համեմատելի չէ»,-ասաց Գալյանը և անհասկանալի համարեց նման իրավիճում մասնավոր հատված գնալ աշխատելու իրեն ուղղված հորդորը։

Ըստ արդարադատության նախարարի, աշխատավարձի այս մակարդակով պետական համակարգ կլցվեն միջին որակի մասնագետները, իսկ որակյալները կհեռանան մասնավոր հատված։

«Կամ պետք է լինեն այնքան ապահովված մարդիկ, որոնք 1 դրամով աշխատեն կառավարությունում. մենք դրանով հարց ե՞նք լուծում»,-հայտարարեց գալյանը։

 Նա ասաց, որ որոշում է եղել բարձրացնել կառավարության աշխատավարձերը և մինչև բուն գործակիցների վերանայումը, պիլոտային ծրագիր անել և պարզել, թե ըստ կատարողականի ով՝ ինչքան աշխատավարձ է ստանում՝ գնահատելով կատարողականի արդյունավետությունը, տանք պարգևավճար»,-ասաց Գալյանը և այն անվանեց աշխատավարձ։

 Դիտարկմանը, թեբազմամիլիարդանոց հավելավճարների դեպքում թոշակառուների թոշակները չեն բարձրացել՝ Գալյանն ասաց. «Եկեք մենք 1 դրամով աշխատենք և բոլորին բաժանենք թոշակ»։

Նա վստահեցրեց, թե թոշակները մի քանի անգամ բարձրացվել են և հետո բազմաթիվ քննարկելով որոշելեն թոշակառուների խնդիրները լուծելի դարձնել այլ ճանապարհով։

Panorama.am-ի դիտարկմամբ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք մեկ անգամ է փաստացի բարձրացվել թոշակները՝ ընդամենը 2-3 հազար դրամով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder