Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «դատապարտումը» քաղաքական հաշվեհարդար է. Մետաքսե Հակոբյան
Քաղաքական
15:19 05/02/2026
Հայաստան

Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «դատապարտումը» քաղաքական հաշվեհարդար է. Մետաքսե Հակոբյան

«Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «դատապարտումը» քաղաքական հաշվեհարդար է»,- նշել է Արցապի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ 

Նա գրել է. «Դատվում է Արցախի ինքնորոշման իրավունքը։

Դատվում է դիմադրության լեգիտիմությունը։

Դատվում է հայ ժողովրդի քաղաքական կամքը։

Ամենավտանգավորն այսօր լռությունն է։

Ով լռում է, ակամա ընդունում է, որ ուժը կարող է փոխարինել իրավունքին։

Ով լռում է, վաղը կկանգնի նույն տրամաբանության առաջ՝ արդեն Հայաստանի ներսում, քանզի թուրքը կանգ չի առնելու. ունի նիկոլների կողմից լեգիտիմացրած բոլոր հնարավորությունները։

Եվ սա միայն Արցախի մասին չէ։

Սա Հայաստանի պետականության, սահմանների, արժանապատվության և վաղվա մասին է։

Հ.Գ. Իրավունքը չի դատապարտվում։

Այն կամ պաշտպանվում է, կամ կորցվում»։

Հիշեցնենք, որ այսօր Բաքվի դատարանը հրապարակել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «դատավճիռները». Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման,  Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը, Լևոն Մնացականյանը և Արայիկ Հարությունյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder