Երեկ բանակցություններ են եղել՝ անարդյունք, այսօր չեն բանակցել․ 22-րդ օրն է Ախթալայում գործադուլը շարունակվում է
Հասարակություն
20:11 05/02/2026
Հայաստան

Երեկ բանակցություններ են եղել՝ անարդյունք, այսօր չեն բանակցել․ 22-րդ օրն է Ախթալայում գործադուլը շարունակվում է

Արդեն 22-րդ օրն է Ախթալայում գործադուլը շարունակվում է։ Այսօր ևս գործադուլ անող քաղաքացիները հավաքվել էին Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի դիմաց, սակայն կրկին ապարդյուն։ Ինչպես Panorama.am-ին տեղեկացրեց «Համայնքային համախմբում և աջակցություն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը՝ գործադուլ անող քաղաքացիների պահանջները դեռ չեն բավարարվել։

«Վաղն էլ են հավաքվելու ՝ ընկերության դարպասների առջև իրենց բողոքն արտահայտելու համար։ Որևէ առաջընթաց, արդյունք այս պահի դրությամբ չկա։ Հանքափորների պայմանները չեն ընդունվել։ Առայժմ հեռանկարում սպասելու արդյունք չկա։ Երեկ բանակցություններ են եղել, որոնք արդյունք չեն տվել, իսկ այսօր բանակցություններ չեն եղել»,- ասաց Դուլգարյանը։

Հիշեցնենք, որ Ախթալայում հանքափորները հունվարի 15-ից գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում  և աշխատանքային պայմանների բարելավում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երեկ բանակցություններ են եղել՝ անարդյունք, այսօր չեն բանակցել․ 22-րդ օրն է Ախթալայում գործադուլը շարունակվում է