Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կաղում է սպորտի ուղղությամբ. Հակոբ Աբրահամյան
«Մեր պետությունը չունի հստակ մարզական, սպորտային քաղաքականություն»,- «Հայրենիք» կուսակցության և Հայաստանի սպորտի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի արդի հիմնահարցերին նվիրված քննարկմանն ասաց Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը։
Ըստ նրա, Հայաստանում պետք է սպորտն առանձնահատուկ կարգավիճակ ստանա, քանի որ կարևոր օղակ է, պետք է շատ ջանքեր ներդնել։
«Ընդհանրապես, մեր երկրում շատ սխալ պատկերացումներ կան սպորտի և ֆիզկուլտուրայի մասին։ Անկախացումից հետո չենք փոխվել այդ պատկերացումները։ Կարող եմ անդրադառնալ օլիմպիական պարալիմպիկ խաղերին. մեր երկրի ղեկավարության մեծ մասի կարծիքով օլիմպիական խաղերը շտանգի կամ բարբայի մրցումներ են, որտեղ պետք է գնալ ու անպայման ոսկե մեդալ բերել»,-ասաց Աբրահամյանը։
Նա նշեց, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը բավական լավ վարում է իր կողմից ղեավարվող ոլորտները, սակայն, վստահորեն, սպորտի ուղղությամբ կաղում է, որովհետև դպրոցահասակների շրջանում գնալով մեծ չափերի են հասնում թմրամիջոցներ օգտագործողների, ծխողների թիվը։