Ազգային Օլիմպիական կոմիտեի փոխնախագահը ԿԳՄՍ նախարարությունը համեմատեց «Վինեգերտ» աղցանի հետ
Սպորտ
15:59 06/02/2026
Հայաստան

Ազգային Օլիմպիական կոմիտեի փոխնախագահը ԿԳՄՍ նախարարությունը համեմատեց «Վինեգերտ» աղցանի հետ

«Մենք պետք է միշտ առաջ քայլենք, բայց ինչ-որ մենք ունեցել ենք ժամանակին, լավը պետք է հետներս առաջ տանենք»,- «Հայրենիք» կուսակցության և Հայաստանի սպորտի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի արդի հիմնահարցերին նվիրված քննարկմանն ասաց Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը։

Նա հիշեցրեց՝ եղել է ժամանակ, առանձին եղել է սպորտի նախարարություն, իսկ այժմյան վիճակը, երբ սպորտը 4 նախարարության կազմում մի օղակ է, իսկապես ճիշտ չէ, դժվարանում է ամեն ինչը առաջ տանելը, հատկապես սպորտի ոլորտը։

«Ինչպես է վինեգրետը, որի մեջ ամեն ինչ կա, դրանցից մեկն ենք դարձել»,- ասաց Դ.Գաբրիելյանը։

Ըստ նրա, պետք է դիմել կառավարությանը, Ազգային ժողով, որպեսզի օրենսդրական փոփոխություն կատարեն ու հասնեն նպատակին՝ սպորտն առանձնացնել։  

Դ.Գաբրիելյանի պատկերացմամբ, պետք է լինի կառավարությանը կից կոմիտե, որն ունենա իր ֆեդերացիաները, կենտրոնները, շեշտը դրվի կրթության վրա։ 

Ինչ վերաբերում է մասնագետներին, Ազգային Օլիմպիական կոմիտեի փոխնախագահն ասաց. «Համեմատեք, վերցրեք ամեն մի պաշտոն ու տեսեք՝ առաջ ով  է եղել այդտեղ, հիմա ով է աշխատում, համեմատեք գիտելիքն ու անցած ճանապարհը ու կտեսնեք, որ մեծ տարբերություն կա»։ 

Մանրամասն՝ տեսանյությում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ազգային Օլիմպիական կոմիտեի փոխնախագահը ԿԳՄՍ նախարարությունը համեմատեց «Վինեգերտ» աղցանի հետ